Մաքսիմ Թադեւոսյանը նշանակվել է Rambler&Co-ի գլխավոր տնօրենի տեղակալ: Gazeta.ru-ն հայտնում է, որ Թադեւոսյանի վրա է դրված միասնական առեւտրային ծառայության ստեղծումը եւ մարքեթինգային միասնական ռազմավարության մշակումը:

Համաձայն աղբյուրի՝ նա կզբաղվի Rambler&Co-ի արտադրանքի մարքեթինգի ռազմավարության ձեւավորմամբ եւ դրամավարկային ռազմավարությամբ, վաճառքի նոր աղբյուրների եւ տեխնոլոգիաների ներդրմամբ, նաեւ Rambler&Co-ի գործընկերային նախագծերի զարգացմամբ:

Նախկինում Թադեւոսյանը տասը տարի աշխատել է գովազդային բիզնեսում, այդ թվում՝ մեդիա ոլորտում: 2011-2014թթ. եղել է  Progression գործակալության գլխավոր տնօրենը: Նրա ղեկավարության օրոք  Progression-ն ընդգրկվել է  AdIndex-ի կազմած digital գործակալությունների թոփ հնգյակում: