Հայաստանի հասարակությունը չի վստահում գործարար նախարարներին նոր կառավարությունում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ նոր կառավարությունը մտածում է միայն սեփական ֆինանսական շահերով, դրա համար էլ հասարակությունը չի վստահում նրանց:

«Մարդիկ մտածում են՝ ինչու ես պետք է հարկեր վճարեմ այս կառավարությանը, եթե այդ փողերով կառավարությունը պետք է լուծի սեփական հարստացման հարցը»,-հայտարարել է Մանուկյանը:

Այդ անվստահությունը վարակում է նաեւ պոտենցիալ օտարերկրյա ներդրողներին. Նրանք դադարել են Հայաստանը համարել վստահելի երկիր ներդրումների համար: Արդյունքում օտարերկրյա ներդրումները նվազում են, հավելել է պատգամավորը: