Աղջիկը, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան Ռուսաստանի Սվերդլովսկ երկրամասի Ռեֆտինսկայա գյուղի մոտակայքում, երեքշաբթի հարվածել է հետիոտնին, հաղորդում է ՆԳՆ-ի վարչության կայքը:
Աղջկա մոր խոսքերով, ընտանիքը ամառանոց էր եկել: Կնոջ քաղաքացիական ամուսինը սկսել է մի քանի տարի բակում անսարք կանգնած հին մեքենան վերանորոգել: Շարժիչը գործի գցելով, նա հեռացել է մի քանի րոպեով: Այդ նույն ժամանակ ավտոմեքենա են նստել 12-ամյա աղջիկն ու նրա երիտասարդ ընկերը: Աղջիկը նստել է ղեկին, տղան՝ դիմացի նստելատեղին եւ մեքենան սկսել է շարժվել:
Վախեցած երեխաները սկսել են գոռալ բաց պատուհաններից, սակակն արդեն 40 մետրից հետո ավտոմեքենան կանգնել է՝ հարվածելով անցորդին եւ բախվելով փողոցային լուսավորման գետնին ընկած սյանը: Շաքարային դիաբետով տառապող աղջիկը, իրենց վատ է զգացել եւ կորցրել գիտակցությունը: Մայրը ինսուլին է ներարկել աղջկան եւ շտապ օգնություն կանչել, իսկ կին հետիոտնը թեթեւ վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացման կարիք չի եղել:





























