Օգոստոսի 1-ից Հայաստանում  էլեկտրաէներգիան կթանկանա, հունիսի 10-ին խորհրդարանում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ըստ նրա՝ սակագնի բարձրացումն անխուսափելի է, այլապես «Հայկական էլեկտրացանցերը» կարող են հայտնվել ծայրահեղ ծանր ֆինանսական պայմաններում. դրա պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:

«Հավատացեք, մեզ համար էլ հաճելի չի լսել հասարակության դժգոհությունը: Իսկ եթե մենք չբարձրացնենք սակագինը, երկու-երեք տարի անց դուք բոլորդ կհարցնեք մեզ՝ ինչպես թույլ տվեցինք, որ էներգահամակարգն այս վիճակին հասավ»,- հայտարարել է Նազարյանը: