Ամերիկացի թմրավաճառների հանցախումբն օգտագործել է փոփ աստղերի անունները՝ իր ապրանքի անվանումների համար, փոխանցում է New York Post-ը:

Ըստ ոստիկանության՝ հանցագործները Քրիստինա Ագիլերա են անվանել փոշի կոկայինը, իսկ Բրիտնի Սփիրսի անունով՝ քրեքը: Գաղտնաբառեր օգտագործելը հանցախմբին հնարավորություն է տվել երկար ժամանակ թաքնվել արդարադատությունից, փոխանցում է Lenta.ru-ն:

10 ամիս տեւած քննությունը օգնել է վերացնել Նյու Յորք նահանգի թմրավաճառների լայն ցանցը: Ոստիկանները պարզել են, որ ապօրինի գործարքներ կատարելու համար հանցագործներն օգտագործել են անչափահաս երեխաներին: Իրավապահները ձերբակալել են 25 մարդու: