Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստության եզրափակիչ փուլի շրջանակում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն այսօր` հունիսի 2-ին հանդիպել է ՀԱՀ-ի հյուսիսային հարեւան Զիմբաբվեի հետ:

Մի քանի րոպե առաջ բրազիլացիները վստահ հաղթանակ տարան 3:0 հաշվով:

Առաջին խաղակեսում դաշտի տերերը Բրազիլիայի հավաքականի դարպասը գրավելու մի քանի իրական հնարավորություններ ունեին, սակայն դարպասապահ Էուրելյո Գոմեշի փայլուն խաղի շնորհիվ Դունգայի տղաները նյարդայնացնող վուվուզելային աղմուկի պայմաններում կարողացան առանց գոլի անցկացնել մեկնարկային րոպեները: Իսկ արդեն խաղակեսի ավարտին բրազիլացիներն իրենց գործն արեցին:

41-րդ րոպեին Ֆաբիանոն վաստակեց տուգանային հարվածի իրավունք, որը գերազանց իրացրեց  թիմի նորեկ Միչել Բաշտուշը: Սա առայժմ Լիոնի Օլիմպիկի  խաղացողի առաջին գոլն է ազգային հավաքականի կազմում:

Ընդամենը երկու րոպե անց Ռոբինյոն, փոխանցում ստանալով Մայկոնից, մեկ հպումով գրավեց մրցակցի դարպասը` 2:0: Ընդմիջումից հետո հյուրերը շարունակեցին մեծացնել ճնշումը և արդեն 57-րդ րոպեին Դանի Ալվեսը կրունկով գնդակն ուղարկեց Էլանոյին, որը չվրիպեց` 3:0: