«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Հայ–Ռուսական Երիտասարդական Միասնություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում են առաջին անգամ Հայաստանում «Ավանգարդ» երիտասարդական կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի անցկացման մասին։
Միջոցառումը տեղի կունենա Երեւանում 2014թ-ի սեպտեմբերի 12-ից 14-ը։ Փառատոնի ծրագիրը բաժանված է երկու մասի եւ ներառում է հետեւյալ անվանակարգերը՝ Միջազգային մրցույթի շրջանակում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» եւ «Հանձնաժողովի հատուկ մրցանակ», ազգային մրցույթի՝ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր»։
Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, ԱՊՀ եւ Բալթյան երկրների ուսանողներ, ովքեր սովորում են բարձրագույն կրթական հաստատություններում, իսկ հանձնաժողովը կազմված կլինի ռուսական կինեմոտոգրաֆի հայտնի ներկայացուցիչներից եւ վաստակավոր արվեստագետներից։
Փառատոնը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ 2014թ–ի սեպտեմբերի 1–ը։
Հայտերն ուղարկելու եւ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով։





























