Մադրիդի գիտնականներին հաջողվել հատուկ ռադարների օգնությամբ բացահայտել 5 վայր, որտեղ, ենթադրվում է, կարող են գտնվել հայտնի գրող Միգել դե Սերվանտեսի մնացորդները: Սերվանտեսին փառք ու ճանաչում է բերել «Հանճարամիտ ասպետ Դոն Քիշոտ Լամանչացին»: Սակայն այս աշխատանքը գրողին կյանքի օրոք մեծ ունեցվածքի տեր չի դարձրել: Երբ 1616թ. 68-ամյա իսպանացին մահացել է ջրգողությունից Մադրիդի տաճարներից մեկում, նույնիսկ տապանաքար չէն տեղադրել: Այժմ գիտնականներին անհանգստացնում է այն հարցը, թե ո՞րտեղ է թաղված Իսպանիայի ողջ պատմության ամենահայտնի գրողներից մեկը: Որոնումների առաջին փուլում օգտագործել են ռադարներ: Դրանք սկսվել են դեռ ապրիլին, հաղորդում է NTD-ը:
Գիտնականներին հաջողվել է գտնել 33 գերեզման, որոնցից մեկում, հնարավոր է, թաղված է Սերվանտեսը: Մադրիդի մունիցիպալ իշխանությունները կենտրոնական իշխանություններին արդեն լրացուցիչ ֆինանսավորման հայտ են ուղարկել: Այժմ նրանք պետք է զբաղվեն պեղումներով եւ մնացորդների նույնականացմաբ: Բացի այդ, հետազոտողների թիմը պետք է տաճարից միջնադարյան գերեզմաններ անհանգստացնելու թույլտվություն ստանան: Ակնկալվում է, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշումը կընդունվի այս տարվա վերջին:





























