ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 11-ին կազմել է 411.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.33 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.03 դրամ (նվազել է 0.69 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.98 դրամ (մնացել է անփոփոխ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 690.99 դրամ (նվազել է 0.59 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,670.11 դրամ, արծաթը՝ 251.47 դրամ, պլատինը՝ 19,562.06 դրամ։
Հունիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ:




























