Մոսկվայի մարզադաշտում  ցուցադրել լ են Ռուսաստանի՝ աշխարհում ամենամեծ դրոշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք առաջին անգամ  ներկայացնում ենք Ռուսաստանի ամենամեծ դրոշը: Այն ոչ միայն եւս մեկ ռեկորդ է, ռուսաստանցիների ձեռքբերումը, այլեւ մեր երկրի քաղաքներով եւ մարզերով  փառահեղ երթի սկզբնակետը: Այս դրոշը կամրապնդի ռուս ազգի միասնականությունը», — հայտարարել է «Ժիվայա պլանետա» միջազգային բնապահպանական շարժման նախագահ եւ ակցիայի նախաձեռնողներից Նիկոլայ Դրոզդովը: 

Նա նշել է, որ միջոցառումից հետո դրոշը պահպանության է հանձնվելու Ռազմական փառքի թանգարանում: Դրոշը պատրաստվել է երկու շաբաթ, այն կշռում է 130 կգ, իսկ մակերեսն է 26х40 մ: