ԱՄՆ-ից ժամանած երիտասարդների հերթական խումբն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հաջողության պատմությանը եւ հայրենիքում գործարարության զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով:

Հայաստանում գործարար մշակույթի նոր մոդել առաջարկած, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է իր օրինակով ցույց տալ աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի դրական ազդեցությունը: Տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են:

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաներից 35-ը ծանոթացել են ընկերության կառավարման մշակույթին, առաջարկվող նորարարություններին եւ շարունակաբար առաջարկվող տեխնոլոգիական զարգացած լուծումներին:

«Բիզնեսի հաջողությունը սկսվում է տնտեսության զարգացմանը նպաստելու գիտակցությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետեւել ազնիվ մրցակցությանը եւ հանրությանն առաջարկել նոր լուծումներ:  Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը եւս հարգանքի դրսեւորման միջոց է` բաժանորդի, հասարակության եւ առհասարակ` երկրի նկատմամբ:

Հայրենիքի հանդեպ սերը պետք է դրսեւորվի ամենօրյա աշխատանքով, իսկ որեւէ ընկերության համար առանձնահատուկ տեղ պետք է ունենա աշխատակիցը` ամենաթանկ կապիտալը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:    

Արտերկրում գործող հաջողակ կազմակերպությունների փորձի հետ համադրության արդյունքում, սփյուռքահայ երիտասարդները եկել են եզրակացության, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները կայուն են եւ մրցունակ` շուկայում առաջատարի հեղինակավոր համբավը պահպանելու եւ հետագայում եւս առաջնորդելու համար: