Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մոտակա սարին` «Սարի սուրբ» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ  «ՈւԱԶ» մակնիշի առանց պ/հ ավտոմեքնան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

ՃՏՊ-ի հետեւանքով 16-ամյա Լ. Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւորներ 25-ամյա Հ. Ա.-ն,  18-ամյա Ա. Ո.-ն, 18-ամյա  Ա. Ք.-ն, 17-ամյա Ք. Մ.-ն, 18-ամյա Ն. Ս.-ն եւ 18-ամյա Լ. Օ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: