Ֆրանսիայի հայկական թանգարանի տնօրենը դիմել է դատարան, որպեսզի դարձյալ մուտք ունենա թանգարանի հավաքածուներին Փարիզում, այն բանից հետո, երբ շենքի կողպեքները փոխել են: Այդ մասին գրում է «The Art Newspaper»-ը:
Պետությանը պատկանող Էնրիի թանգարանի շենքի մուտքը, որում 1953թ.-ից գտնվում է նաեւ Ֆրանսիայի հայկական թանգարանը, վերջինիս համար փակ է:
Ֆրանսիայում հայկական թանգարանի տնօրեն Ֆրեդերիկ Ֆրինգյանը պայքարում է Փարիզում Գիմեի թանգարանի ղեկավարության հետ, որը վերահսկում է շինությունը: 2011թ.-ին Հայկական թանգարանի ղեկավարությունը խնդրել է ժամանակավորապես ավելի քան 1000 ցուցանմուշից բաղկացած հավաքածուն տեղափոխել Էնրիի թանգարան: Թեեւ հավաքածուի մի մասը 2012թ.-ին շենք են վերադարձրել, Գիմե թանգարանի ղեկավարության խոսքով, Հայկական թանգարանի շենքը դեռ վատ վիճակում է եւ անվտանգ չէ այցելուների համար: Ֆրինգյանը նաեւ դիմել է քաղաքացիական թանգարան, որպեսզի վերականգնի լիարժեք մուտքը, որի կողպեքները փոխել են ապրիլին:




























