Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին հունիսի 2-ին ժամանել է Անկարա, որտեղ նախատեսված են հանդիպումներ նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով Թուրքիա ժամանած Բարզանիին Անկարայի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը։
Նախատեսված է հունիսի 3-ին 7 քուրդ նախարարների հետ Անկարա եկած Բարզանիի հանդիպումը ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։ Ավելի ուշ Բարզանին կհանդիպի Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ։ Հանդիպումներում քննարկվելու է նաեւ PKK-ի խնդիրը։
Բարզանին իրեն ուղեկցող պատվիրակության հետ Թուրքիա այցից հետո մեկնելու է Ֆրանսիա, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի եւ արտգործնախարար Բեռնար Քուշների հետ։

























