67 կողմ, 40 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներերի հարաբերակցությամբ այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը :

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մինչեւ քվեարկությունն ասաց, որ 2013թ. «Օրինաց երկիրը» եղել է կոալիցիայում, ուստի իրենք «պարկեշտությունից ելնելով»,ձեռնպահ կքվեարկեն:

Կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ-ականները: Ոչ իշխանական 4 խմբակցությունները դեմ քվեարկեցին։