Հայաստանի կառավարությունը չի ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների առաջարկած օրինագիծը անբարեխիղճ բնապահպանական խորհրդատուների ունեցվածքային պատասխանատվության մասին: Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում գոյություն չունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) ոչ բարեխղճորեն կազմված գնահատումից բխող բնությանը հասցված վնասի հաշվարկման մեթոդ:

Կառավարությունը չի հաստատել նաեւ առաջարկվող փոփոխությունների մեկ այլ դրույք, մասնավորապես. ՇՄԱԳ-ը պետք է հաստատվի հասարակական լսումների արդյունքներով միայն: Բացատրագրում Հայաստանի կառավարությունը մատնանշել է դրույթի թույլ կողմը. ոչ բոլոր բնապահպանական կազմակերպություններն իրենց ելույթներում առաջնորդվում է միայն շրջակա միջավայրի պաշտպանության հիմնավորված շարժառիթներով: