Beeline-ը պարգեւատրել է Ֆորտունա խաղարկությանը գրանցված առաջին, հազարերորդ եւ հարյուրհազարերորդ բաժանորդներին Samsung Galaxy S4 սմարթֆոններով։
Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 12-ին, Ազատության պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Ֆորտունա» խաղարկության մասնակիցներ՝ Շ. Բատոյանին, Ա. Մարտիրոսյանին եւ Ռ. Ավետիսյանին հանձնեց Samsung Galaxy S4 սմարթֆոններ։
«Beeline-ի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բաժանորդներին, ովքեր մասնակցել են եւ կմասնակցեն «Ֆորտունա» խաղարկությանը, սրտանց շնորհավորում եմ այն հաջողակներին, ում այս անգամ բախտը ժպտաց։ Սակայն ամենահետաքրքիր անակնկալները դեռ առջեւում են, ուստի կոչ եմ անում շարունակել մասնակցությունը՝ պարզապես գրանցվելով եւ լիցքավորելով հաշիվը, իսկ մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքը դարձնենք ավելի լավը», - նշել է Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ–ի մայիսի 1-ին եւ կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին, խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ հանգստի ուղեգիր 2 անձի համար դեպի Շրի Լանկա։
Նշենք, որ խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդները իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը: Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 1000 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր: Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կուտակում են միավորներ բջջային կապի ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվի համար 1000 եւ ավելի դրամ վճարելու դեպքում:
Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետեւ բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը: Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել կուտակած միավորների քանակն ուղարկելով *155# USSD-հարցումը։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչեւ յուրաքանչյուր ամսվա 17-ը ստանում են տեղեկատվություն կուտակած միավորների քանակի վերաբերյալ SMS հաղորդագրության տեսքով։
Գովազդային վիճակախաղի գրանցումը եւ մասնակցությունն անվճար է, բոլոր այն գումարներն, որ փոխանցվել են բաժանորդի հաշվեկշռին կարող են օգտագործվել ցանկացած ծառայության համար։ Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են նույնպես օգտվել ցանկացած ծառայությունից դրանց համար վճարելով հետագայում՝ նախատեսված կարգով։ «Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում հաճախորդի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 1000 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ՝ եթե բաժանորդը լիցքավորել է 700 դրամ, իսկ այնուհետեւ՝ 300 դրամ, ապա այս պարագայում միավորներ չեն տրամադրվում։





























