Արիել Կոենը՝ Heritage Foundation-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով առաջատար փորձագետը կարծում է, թե Սպիտակ տան ներկայիս քաղաքականությունը տարածաշրջանում լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ: Վրաստանը դարձավ Ռուսաստանի հետ վերբեռնման քաղաքականության պատանդը, իսկ Ադրբեջանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կցորդը:
Նրա խոսքով, Սպիտակ տանը չի հաջողվել հասնել իրավիճակի կարգավորման նպատակին, իսկ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերն ապարդյուն անցավ:
Կոենը կարծում է, որ հրապուրվելով Անկարայի եւ Երեւանի միջեւ միջնորդությամբ, ԱՄՆ-ը տեսադաշտից բաց է թողել Ադրբեջանը: «Ադրբեջանը կարծում էր, որ իր շահերը մղվել են երկրորդ պլան»,- նշել է փորձագետը: Ավելին, Ադրբեջանը հասկացրեց, որ կարող է վերանայել իր միությունը Արեւմուտքի հետ, սակայն Վաշինգտոնում դա էլ չլսեցին:
Ըստ Կոենի՝ իրավիճակը սրվեց նաեւ Բաքվում ԱՄՆ-ի ներկայացուցչի բացակայության պատճառով: Փորձագետը նշել է, թե «մեծ նշանակություն ունի այն, որ Բրայզան լավ տեղեկացված է ղարաբաղյան կարգավորումից, եւ, հնարավոր է, բոլոր ջանքերը կգործադրի հակամարտության կարգավորմանը հասնելու համար»: Կոենը հույս է հայտնել, որ Բրայզան կհարթի խնդիրները Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ:


























