Հունիսի 22-ին Բրյուսելում Վրաստանի` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը «վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման գործընթացին չի խանգարի», ելույթ ունենալով Վրաստանի տնտեսությանն ուղղված ներդրումների շուրջ Թբիլիսիում տեղի ունեցած միջազգային վեհաժողովին, համոզմունք է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն: Տեղելությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալություն է հաղորդում:
Միջազգային վեհաժողովին մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության մի շարք անդամներ, միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ, վրացական եւ եվրոպական խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:
Բարոզուն Թբիլիսի է ժամանել հունիսի 12-ին եւ արդեն հանդիպում է ունեցել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:





























