Գիտնականները հայտնաբերել են, որ անհատի ստեղծագործական բաղադրիչը  մասնակիորեն որոշ մարդкանց մոտ ի ծնե է դրված: Ընդհանուր գծեր կան, որոնք հատուկ են ստեղծագործող մարդկանց, հաղորդում է Africa.com կայքը:

Մասնավորապես, դա վերաբերում է ուղեղային ինտեգրմանը՝ ուղեղի զարգացման գործընթաց է, որը բնութագրվում է ուսուցման նկատմամբ բացությամբ եւ կյանքի նկատմամբ լայն աշխարհայացքով: Ինչպես նաեւ, ստեղծագործ մարդկանց մոտ բացասական զգացմունքները չեն արգելափակում հետաքրքրությունների նոր ուղղությունները: Այս ամենին ցանկանում են հասնել տրանսցենդենտալ մեդիտացիայում: Այն նպատակաուղղված է ներքին ուրախության եւ արտաքին հաջողության կենտրոնացման վրա, հաղորդում է MIGnews.ru-ն:

Ուղեղի յուրահատկությունների հետազոտման շրջանակներում մասնակցել են 21 շվեդ, ովքեր ստեղծագործական մտածողության թեստի 70-90% արդյունք են գրանցել: Կամավորներին էլեկտրաէնցեֆալոգրաֆիա են արել, ստուգել որոշումների կայացման, տեղեկատվության մշակման  արագությունը, համաձայնեցվածության զգացումը: Հավաքագրված տվյալները ցույց են տվել, թե ինչպես է ընթանում ուղեղային ինտեգրացիան: Եվ այն լավագույս ընթացել է ստեղծագործական թեստերը հաղթահարած մարդկանց մոտ:

Ստեղծագործական անձինք ավելի արագ էին մշակում տեղեկատվությունը, ճիշտ որոշումներ ընդունում եւ վերահսկում իրավիճակը: Հետազոտությունը ցույց է տվել. ուղեղային ինտեգրման գործընթացը կապված  է ընդհանուր ուղեղի աշխատանքի եւ հոգեբանական զարգացման հետ: Այժմ պետք է բացահայտել՝ ինչ եղանակով առավելագույնս պարզ եւ արդյունավետորեն բարձրացնել ուղեղային ինտեգրացիայի ցուցանիշները: