Սերժ Սարգսյանը ոչ մի դեպքում չի հրաժարվի ընտրացուցակների «մեռած հոգիներից», հունիսի 13-ի ճեպազրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով քառյակի պահանջները՝ ուղղված կառավարությանը: Ըստ նրա՝ քառյակի պահանջները կարելի է կատարել քաղաքական կամքի եւ լիքը դրամապանակներից հրաժարվելու քաջության պարագայում:
«Նա իր ձեռքը կկտրի, բայց չի ստորագրի այն օրենքը, որ քվեարկությունից հետո հրապարակվեն քվեարկողների ցուցակները», - հայտարարել է Մանուկյանը: Այդ դեպքում կպարզվի, որ մասնակցել է ոչ թե մեկուկես մլն մարդ, այլ՝ 800-900 հազար: «Իսկ դա իշխանությունների համար նշանակում է զրկվել փողերից, յուրային օլիգարխներից, խորհրդարանում կոճակ սեղմողներից: Այդ ժամանակ ՀՀԿ-ի ծեփը կսկսվի թափվել: Դե ինչ, թող որոշեն՝ ում են փրկում՝ երկիրը, թե իրենց կուսակցությունը», - հայտարարել է Մանուկյանը:





























