2014թ. վերջին սմարթֆոն օգտագործողների թիվը նախորդ տարվա համեմատ կաճի 25 եւ կկազմիշուրջ 1,76 մլրդ՝ մոլորակի բնակչության մեկ քառորդից մի քիչ պակաս, գրում է eMarketer-ը:
Ըստ վերլուծաբանների՝ մինչեւ 2017թ. մարդկանց արդեն մեկ երրորդից ավելին կօգտվի սմարթֆոնից:
Ըստ ուսումնասիրության, սմարթֆոն օգտագործողների կեսից ավելին՝ 951 միլիոնը, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում են: Ավստրալիայի բնակչության կեսը 2013-ին սկսել է մշտապես օգտվել սմարթֆոններից, Հարավային Կորեայի բնակչության կեսը դեռեւս 20012-ին էր մշտապես օգտվում այդ սարքերից:
Ճապոնիան եւս ընթացիկ տարում կհասնի նման ցուցանիշի, փոխանցում է MIGnews.ru-ն:
Այսօրվա դրությամբ սմարթֆոն օգտագործողների թվի առումով Չինաստանն առաջատարն է: 2014թ. նրանց թիվը կազմել էր 521,7 մլն մարդ, սակայն միայն մինչեւ 2018թ. երկրի բնակչության կեսը մշտապես կօգտվի սմարթֆոններից:
Արեւմտյան Եվրոպայում մինչեւ տարեվերջ ցուցանիշը կհասնի 196,6 միլիոնի:
ԱՄՆ-ում եւս սմարթֆոն օգտագործողների թիվը 2014թ. կկազմի բնակչության 50 տոկոսը: Ըստ վերլուծաբանների՝ ավելի քան 163,9 մլն ամերիկացիներ սմարթֆոն կօգտագործեն: Ներկայումս ԱՄՆ-ն Չինաստանից հետո սմարթֆոնների թվի մեծությամբ երկրորդ շուկան է, սակայն 2016-ին երկրորդ տեղում կհայտնվի Հնդկաստանը:




























