Թուրքիայում հերթական սկանդալային դեպքն է հայտնի դարձել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ կապված: Թուրքիայի ԱԳՆ-ը թույլ չի տվել Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներին լքել քաղաքը

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սոզջու» պարբերականը,  Թուրքիայում եղեկություններ են հայտնվել, որ ԻՇԻՊ-ի կողմից Մոսուլի հարձակման մասին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունից զեկուցել էին Թուրքիայի ԱԳՆ, սակայն ստացել էին հետեւյալ պատասխանը. «ԻՇԻՊ-ը մեր թշնամին չէ, մնացեք ձեր պարտականություններին: Նրանք ձեզ վնաս չեն տա»:

Նշենք, որ Մոսուլը գրաված ԻՇԻՊ-ի զինյալները Մոսուլը գրավելուց հետո պատանդ են վերցրել Մոսուլում Թուրքիայի հյուպատոսին, դիվանագետներին եւ հյուպատոսությունը հսկող հատուկ նշանակության ջոկատի թուրք ոստիկաններին