Անհետացման սպառնալիքի տակ գտնվող կենդանատեսակների առեւտուրը վերահսկող միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ եթե փղոսկրի մաքսանենգությունը շարունակվի միեւնույն բարձր մակարդակի վրա, ապա աֆրիկյան փղերը երկրի երեսից անհետացման վտանգի տակ կարող են հայտնվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անհետացման վտանգի տակ գտնվող վայրի բուսատեսակների եւ կենդանատեսակների միջազգային առեւտրի համաձայնագրի (CITES) զեկույցում ասվում է, որ մաքսանենգների ձեռքով տարեկան 20 հազար փիղ է մահանում: Դա ավելին է, քան նրանց վերարտադրութան թվաքանակի տարեկան հավելաճը:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Աֆրիկայում բռնազավթված փղոսկրերի թիվը անընդհատ աճում է: Զեկույցի հեղինակների խոսքերով, դա ցույց է տալիս կազմակերպված հանցավոր խմբավորումների ներգրավվածությունը փղոսկրի ապօրինի առեւտրի մեջ:

1989թ.- ից արգելվել է փղոսկրի միջազգային առեւտուրը: Կենդանիների դամբը օգտագործում են զարդերի արտադրության համար: