Իսրայելն ամբողջական արգելք է մտցրել դեպի Թուրքիան իր ավիաընկերությունների չվերթների վրա: Իսրայելական տուրօպերատորների ընկերակցության ղեկավար Յոսի Ֆատաելյան հաղորդել է, որ ամբողջական «էմբարգոն» կպահպանվի առաջիկա երեք շաբաթում, հաղորդում է tourprom.ru-ն:
«Թուրքիան համարվել է իսրայելական շուկայի գլխավոր ուղղությունը: Հստակ է, որ այդ կարգավիճակը կզիջի ինչ-որ ուրիշ մեկին, եթե ընդհանրապես կարողանա ինչ-որ նշագիծ պահպանել»,- ասել է նա: Ըստ էության, խոսքը գնում է մերձավորարեւելյան երկրի ամենանշանակալի զբոսաշրջային շուկաներից մեկի փակման մասին:
Հիշեցնենք, որ օրերս իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին այսպես կոչված «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 «իրավապաշտպանների» եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ «իրավապաշտպաններ», իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» էր որակել՝ Իսրայելից ետ կանչելով իր դեսպանին:


























