«Էրգենեկոնի» գործով հետաքննության շրջանակներում պատրասված երրորդ մեղադրական զեկույցում նշվում է, որ Ստամբուլի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի նկատմամբ նախատեսված սպանությունը պետք է իրականացվեր երկու զենքով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman»-ը։
«Էրգենեկոնի» գործով մեղադրյալ Իբրահիմ Շահինի բացատրությունները ապացուցվեցին նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերված իրեղեն փաստերով։
Ըստ այդ փաստերի, Պոլսո հայոց պատրիարքի դեմ կազմակերպվելիք սպանությունը ունենալու էր նախապատրաստության հինգ աստիճան։
Առաջին աստիճանում պետք է ստուգվեր թիրախի ելումուտը պատրիարքարան եւ ուսումնասիրվեր գրաֆիկը, իսկ հինգերորդ աստիճանում թիրախի փողոց դուրս գալուն պես պետք է երկու զենքերով կրակ բացվեր նրա ուղղությամբ




























