Իտալական քաղաքը կրկնակի նվազեցնում է կոմունալ վճարումները նրանց համար, ովքեր թափառաշրջիկ կատու կպահեն:
Իտալական Ֆյումիչինո քաղաքի քաղաքապետը միջոց է գտել կենդանիների համար տեղական ապաստարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար: Վարչական մարզի բյուջեում 2014թ.-ին նախատեսված է 50 տոկոսանոց զեղչ աղբի դիմաց այն բնակիչների համար, ովքեր պետական ապաստարանից շուն կամ կատու կվերցնեն պահելու, գրում է «TerzoBinario» կայքը:
«Սա հավելյալ արտոնություն է քաղաքացիների համար, ովքեր ֆինանասկանա բարդ իրավիճակում են»,- պարզաբանել է քաղաքապետ Էստերինո Մոնտինոն:
Բացի այդ, պաշտոնյաների համար ձեռնտու է ազատվել կենդանիներից, քանի որ մեկ չորքոտանու համար բյուջեից օրական 5 եվրո է հատկացվում: Սակայն հենց այնպես կենդանիներին չեն բաժանելու. ծրագրում են հետեւել կատուների եւ շների հետագա ճակատագրին տերեր գտնելուց հետո, հայտնում է « ProstoZ »-ը:




























