Եգիպտոսի նախագահ Աբդել ալ-Ֆաթահ աս-Սիսին, այսօր՝ հունիսի 13-ին, մասնակցել է հեծանվավազքին, որը կոչված էր երգիպտացիների ուշադրությունը սեւեռել ավտոմեքենայի վառելիքը տնտեսելու անհրաժեշտության վրա, հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Աս-Սիսին, պաշտպանության նախարար Սիդկի Սուբհին եւ վարչապետ Իբրահիմ Մահլաբը գլխավորել են հեծանվորդների շարասյունը:
Եգիպտոսում շնորհիվ պետական շռայլ սուբսիդիաների, վառելիքի գինը աշխարհում ամենացածրերից է:
Դիմելով քաղաքացիներին, նախագահն ասել է, որ օգտվելով ավտոմեքենայից, եգիպտացին 20 կմ-ի համար ծախսում է մոտ 4 եգիպտական ֆունտ, եւս 8 ֆունտ ծախսում է պետությունը, հաղորդում է NEWSru.co.il-ը:
Որոշ տվյալներով՝ այս տարի տարբեր տեսակի վառելիքների համար սուբսիդիաների վրա ծախսվել է 170 մլրդ եգիպտական ֆունտ (մոտ 24 մլրդ դոլար): Դա երկրի պետական բյուջեի մոտ 20 տոկոսն է կազմում:
Նախագահը որոշել է անձնական օրինակով կոչ անել քաղաքացիներին օգտվել հեծանիվներից կամ ոտքով քայլել:





























