Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դեպքը տեղի է ունեցել Ներքին զորքերի N զորամասում:
Ժամկետային զինծառայող Ալլահվերդի Գուլիեւը, խախտելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները, պատահաբար կրակոց է արձակել ինքնաձիգից: Գնդակը դիպել է նրա ծառայակցին՝ ժամկետային զինծառայող Զահիդ Աբդուլաեւը:
Այս փաստը հաստատել են Ադրբեջանի ներքին զորքերի մամուլի ծառայությունում: Նշվել է, որ Աբդուլաեւը թեթեւ վիրավորվել է: Հիմա նրա վիճակը կայուն է: Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:





























