Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ճանապարհային ոստիկանության տեսուչները տուգանել են ամրագոտին չամրակապելու համար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Մանուկյանը եւ տեղադրել տուգանքի կտրոնի լուսանկարները:

«Վճարած տուգանքը վարորդիս կստիպեն, որ առավել ուշադիր լինի ղեկավարի անվտանգության հանդեպ եւ զգուշացնի կապել ամրագոտիները:

Կարծում այս փոքրիկ միջադեպը տեղավորվում է ուրբաթ 13-ի տրամաբանության մեջ»,-գրել է նախարարը: