Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի օրակարգ ընդգրկելու խնդիրը եւ հետագա հնարավոր ճանաչումը կախված է Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունից:
«Ներկա պահին ինչ-որ մեկին վնասել նրա համար, որպեսզի ավելի վատացնել հարաբերությունները, սխալ է: Սակայն այսպես, թե այնպես, այդ հարցն օրակարգում է, եւ ես կարծում եմ, որ շատ բան կախված է Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունից»,-ասաց Վարժապետյանը: Ինչ վերաբերում է նավերի հետ կապված իսրայելա-թուրքական ակամարտությանը, Ռիմա Վարժապետյանի համոզմամբ, այդ պատահարը Թուրքիայի սադրանքի արդյունքն էր:
«Ազատության նավատորմի» գործողություններում ոչ մի տրամաբանական բան չկար: «Ազատության նավատորմը» «Սադրանքի նավատորմ էր»,- ասաց նա:
Մեջբերելով «Морской бюллетень» կայքէջի գլխավոր խմբագիր Միխայիլ Վոյտենկոյի խոսքերը, Վարժապետյանն ասաց, որ եթե Թուրքիան նպատակ ուներ մարդասիրական օգնություն մատակարարելու Գազայի հատված, ապա նա կվարձեր ոչ թանկ նավ, Գազայի հատված բեռը տեղափոխելու համար կսահմաներ օպտիմալ եւ խնդիրներ չառաջացնող երթուղի, չարգելված մթերքների ցանկ եւ դիտորդների, լրագրողների ու իրավապաշտպանների ուղեկցությամբ բեռը կհասցներ նպատակակետ:
Սակայն Թուրքիան գնաց ուրիշ ճանապարհով: «Այնտեղ՝ նավերի վրա կային 750 ակտիվիստներ, ովքեր կուտեին եւ կխմեին ավելի, քանի այդ 10000 տոննա բեռն է: Քարավանը բաղկացած էր 6 նավերից, չնայած, որ 10000 տոննա բեռ տեղափոխելու համար բավական էր 1 ոչ մեծ բեռնանավ, որն ավելի էժան կարժենար, քան թե մեկ «Mavi Marmara-ն»,- մեջբերելով փորձագետին՝ ասաց Վարժապետյանը: Նրա կարծիքով, Թուրքիան նոր Իրան-Թուրքիա տանդեմ ստեղծելու նպատակ ունի։ Չնայած որ «Իսրայելն անշուշտ Թուրքիայի կարիքն ունի, սակայն Թուրքիան եւս Իսրայելի կարիքն ունի ոչ պակաս: «Անկարայի քաղաքականությունն ուղղված է Իրան-Թուրքիա նոր վեկտորի ստեղծմանը: Ռիմա Վարժապետյանը վերջում նաեւ հավելեց, որ հիմա աշխարհը ղեկավարում են ոչ թե հրեաները, այլ մահմեդականները:


























