Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ հունիսի 14-ին, մեկնել է Վրաստանի Հանրապետություն՝ Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու և Վրաստանի իր գործընկերոջ հետ փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Տրանսպորտի նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին Գագիկ Բեգլարյանը գտնվում է Վերին Լարսում, մանրամասն տեղեկություններ կհաղորդեն ավելի ուշ:
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր՝ հունիսի 14-ին, Twitter-ի իր միկրոգլոգում գրել էր, որ «Վերին Լարս-Կազբեկի» ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է:
Հիշեցնենք, որ ավտոճանապարհը փակ էր մայիսի 17-ից:





























