Վրաստանի 26-ամյա քաղաքացի Նորբերտ Ղուկասյանը մահացել է Երեւանում շինարարական աշխատանքների ժամանակ:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ղուկասյանը, աշխատելով Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում կառուցվող օբյեկտում, նախօրեին՝ ժամը 16-30-ի սահմաններում ընկել է երկրորդ հարկից եւ մահացել:

Տարվում է քննություն: