Ռուսաստանի Կեմերովո քաղաքում դեռահասը հրաձգության ակումբում պարապմունքի ժամանակ կրակել է մարզիչի վրա:

Հետաքննության վարկածով՝ 16-ամյա դեռահասը, կարծելով, թե ատրճանակը լիցքավորված չէ, կատակով այն ուղղել է մարզիչի վրա ու կրակել: Արդյունքում 25-ամյա մարզիչը գլխի մահացու վնասվածք է ստացել:

Վախեցած դեռահասն ինքն է շտապօգնություն կանչել, եւ մինչեւ բժիշկների ժամանումն ինքն էր առաջին օգնություն ցուցաբերում: Սակայն վերջինս հիվանդանոցի ճանապարհին վախճանվել է, հաղորդում է «Նովոստի Իզվեստիան»:

Մարզիչի մահվան փաստի առթիվ հարուցել են քրեական գործ: Այս պահին քննիչները հաստատում են սպանության հանգամանքները, այդ թվում նաեւ այն, թե ով կարող էր լիցքավորել զենքը: