Կոլումբիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Խուան Մանուել Սանտոսը: 

Ըստ  քվեաթերթիկների  99%-ի հաշվարկի`  Կոլումբիայի ներկայիս նախագահի օգտին է քվեարկել ընտրողների 50,89%-ը`  7 միլիոն 750 հազար մարդ: Նրա մրցակից Օսկար Իվան Սուլուագան հավաքել է 45,06%`  6 միլիոն 870 հազար ձայն, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով Prensa Latina-ն:

Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանտոսը առաջատարն է երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: