Այս տարվա հունիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում եւ Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս կարելի է զանգեր ստանալ եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով:
Հիշեցնենք, որ նախկինում Վրաստանում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 80, իսկ նշված մյուս երկրներում՝ 260 դրամ/րոպե: Իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը կազմում էր. Վրաստանում՝ 65, իսկ մյուս երկրներում՝ 390 դրամ/րոպե:




























