«Դեմ եմ» շարժման ակտիվիստները խորհրդարան են ժամանել ու հանդիպել ոչ իշխանական քառյակի ուժերի հետ: Քառյակի հանդիպումը պետք է ավարտվի 20 րոպեի ընթացքում:

Հերթական հանդիպումը տեղի է ունենում ՀԱԿ խմբակցությունում, որին ԲՀԿ-ից մասնակցում են Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն ռուստամյան ու Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը:

Քննարկման գլխավոր թեման եղել է պարտադիր կուտակային համակարգը, որը կառավարությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել հունիսի 18-ի արտահերթ նիստում: