Բաքվի վերաքննիչ դատարանը՝ Ջամալ Ռամազանովի նախագահությամբ, քննելու է «Զերկալո» թերթի ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրքադիրովի վերաքննիչ բողոքը:

Ըստ Turan գործակալության, բողոքն ուղարկվել է Նասիմիի շրջանային դատարան, որը չի բավարարել լրագրողի բողոքը՝ իր մոտ նոտարի չթողնելու մասին քննիչի որոշման դեմ: Լրագրողը պատրաստվում էր թուրքական փաստաբաններին լիազորագիր փոխանցել՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով:

Միրքադիրովի փաստաբան Էլմար Սուլեյմանովի խոսքով, պաշտպանական կողմը մտադիր է հանդես գալ նաեւ Բաքվի վերաքննիչ դատարանի կազմի դեմ, քանի որ հենց այդ դատավորները չեն բավարարել անօրինական կալանքի դեմ Միրքադիրովի պահանջը:

Ռաուֆ Միրքադիրովին կալանավորել են ապրիլի 19-ին, Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ: