Ռուսաստանի Բրյանսկի մարզի բնակչին ուղարկելու են հարկադիր բուժման այն բանի համար, որ սպանել է ընկերոջը՝ նրան վամպիրի տեղ ընդունելով: Կոսիչի գյուղի 35-ամյա բնակիչը կարծել է, թե ընկերը վամպիրի է վերածվել եւ իրեն բազմաթիվ վնասվածքներ է հասցրել:

«Հետաքննությունն ու դատարանը հաստատել են, որ 2013 թվականի սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը տղամարդը եղել է 63-ամյա համագյուղացու տանը, ում հետ ալկոհոլային խմիչք է օգտագործել: Նրանց միջեւ վեճ է ծագել, քանի որ հյուրը համարել է, որ իր ընկերակիցն իրենից շատ է խմել»,- տեղեկացրել է ՌԴ Բրանսկի մարզի քննչական վարչությունը:

Դրանից հետո 35-ամյա տղամարդը որոշել է, որ ընկերը վամպիրի է վերածվել. նրան թվացել է, որ տանտերը սուր ժանիքներ ունի: Այդ ժամանակ տղամարդը, հավանաբար, որոշել է, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Նա հարձակվել է «վամպիրի» վրա եւ հարվածներ է հասցրել բռունցքով ու գործիքներով, այնուհետեւ զոհի կուրծքը պտուտահան է մխրճել: Ստացած վնասվածքներից տուժածը տեղում մահացել է:

«Россия 24»-ի տեղեկացմամբ, փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: