Վրացական Թելավի քաղաքի կենտրոնում սպանվել է 35-ամյա Աչիկո Մայսուրաձեն՝ Ծերունի մականվամբ: Հաշվեհարդարի համար դրդապատճառ կարող էր ծառայել Վանցետ մականվամբ «օրենքով գող» Վանո Չաբուկաշվիլիի համար վրեժը, որին սպանվածը գնդակահարել էր 14 տարի առաջ, հաղորդում է «Ambebi.ge»-ն:
Ինչպես նշում է «Փրայն Քրայմ» տեղեկատվական գործակալությունը, 2000թ.-ի օգոստոսի 7-ին Թելավիի բնակի Արչիլ Մայսուրաձեն գնդակահարել էր իրեն հյուրընկալած Չաբուկաշվիլիին վիճաբանության հետեւանքով: Այս հանցագործության համար Ծերունին օրենքի առաջ պատասխան էր տվել՝ կրելով սահմանված պատիժը: Ինչպես հայտնի է, «օրենքով գողի» սպանության համար վրեժ լուծելը պատիվ է յուրաքանչյուր հանցագործի համար: Բացի այդ, ընդունված կարգի համաձայն, այն երաշխավորում է «գողի տիտղոս»:





























