Ադրբեջանի քաղաքացին, որը նախկին կնոջ նոր հարսանիքի նախօրեին կտրել էր վերջինիս կոկորդը, ձերբակալվել է:
ԱՊԱ-ն հայտնում է, որ ձերբակալվել է Էլչին Հասիմովը, որը հունիսի 13-ին Գյադաբեյի շրջանի գեղեցկության սրահում կտրել էր իր նախկին կին Ֆահրիա Ասլանովայի կոկորդը:
Երեկ Էլչին Հասիմովի քեռին նրան հանձնել է Դաշքեսանի ոստիկանության բաժին: Աբասովն ասել է, որ ոճրագործությունից հետո Հասիմովը անտառով հասել է Դաշքեսանի շրջան, որտեղ իր հարազատներն են ապրում: Նախնական հարցաքննության ընթացքում Հասիմովը պատմել է, որ ցանկանում էր հաշտվել կնոջ հետ, բայց վերջինս չէր համաձայնում, ինչի համար էլ սպանել է:
Գյադաբեյի շրջանի դատախազությունը փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՔՕ 120.1 հոդվածի հատկանիշներով:





























