Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի կենտրոնական մզկիթի իմամն անհայտ հանցագործի հարձակման հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Աֆթենփոսթեն» պարբերականին:
Հունիսի 16-ի երեկոյան, երբ Նիհմա Ալի Շահը մոտեցել է իր տանը, դանակով զինված հանցագործը հարձակվել է նրա վրա: Արդյունքում մահմեդական հոգեւորականը դեմքի եւ ձեռքի վնասվածքներ է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հարձակման պատճառներն անհայտ են: Ոստիկանները փնտրում են հանցագործին:





























