Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Բեռլինի «Սոլիտեր» պատկերասրահում տեղի է ունեցել «Մանկական երազներ» խորագրով երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է եւ ողջույնի խոսքով հանդես եկել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Բեռլինի «Ալբատրոսե հասարակական կազմակերպության աշխատակից Մարգարիտա Թադեւոսյանը` գերմանական «Ալբատրոս», «XXI-րդ հազարամյակն առանց պատերազմի», «Գեղեցիկ արվեստներին օժանդակող ընկերությունե հասարակական կազմակերպությունների օգնությամբ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանության առաջարկով Երեւանի մանկական գեղագիտական ազգային կենտրոնը ցուցահանդեսին ներկայացրել է իր սաների թվով 15 աշխատանքներ, որոնք արժանացել են ներկաների բարձր գնահատանքին: Ի նշան երեխաների հետ համերաշխության, ցուցահանդեսին իրենց մի քանի աշխատանքներով մասնակցել են են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասը, ինչպես նաեւ` հայտնի նկարիչներ Նորբերտ Բիսկին եւ Էլվիրա Բախը: