Beeline-ը,  NURCARD-ը եւ Արդշինիվեստբանկը խաղարկում են երեք տուրիստական ուղեգիր դեպի Պրագա, Դուբայ եւ Իտալիա, ինչպես նաեւ հեռուստացույցներ եւ սմարթֆոններ։ Մրցանակները կխաղարկվեն «365 օր NURCARD-ի հետ» ակցիայի շրջանակում, որը կտեւի մինչեւ 2015թ–ի մայիսի 25-ը։ Ակցիային կարող են մասնակցել Beeline–NUR կանխավճարային սակագնային փաթեթի այն բաժանորդները, ովքեր հանդիսանում են MasterCard NurCard–ի սեփականատեր։  

Ակցիային մասնակցելու համար Beeline–NUR սակագնային փաթեթի բաժանորդները պետք է օգտվեն շարժական կապի ծառայություններից ոչ պակաս քան 500 դրամի չափով մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաեւ յուրաքանչյուր ամսվա ընթացքում MasterCard NurCard-ով իրականացնել անկանխիկ գործարքներ NURCARD-ի 5 եւ ավել գործընկերների մոտ։

Սկսած 2014թ–ի մայիսի 25-ից, եռամսյակը մեկ կընտրվեն 100 լավագույն մասնակից, որոնց կնվիրվեն տարբեր իրեր կենցաղային տեխնիկայից: 2015թ–ի մայիսի 25-ին կամփոփվեն ակցիայի արդյունքները եւ կընտրվեն 9 լավագույն մասնակից։ Երեք մասնակից կստանան տուրիստական ուղեւորություն դեպի Պրագա, Դուբայ, Իտալիա, երեքը՝ հեռուստացույց, եւ եւս երեք մասնակից նոր սերնդի սմարթֆոն։

Հավասար պայմանների դեպքում առավելությունը կտրվի այն մասնակիցներին, ովքեր ծրագրի գործընկերների մոտ կկատարեն առավելագույն թվով գործարքներ: NURCARD ծրագրի գործընկերների ցանկին կարելի է ծանոթանալ   www.nurcard.am կայքի գործընկերներ բաժնում։