Անհայտ անձինք գողացել են դերասան Դմիտրի Խառատյանին պատկանող Toyota Land Cruiser 200 ավտոմեքենան:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Խառատյանի կինը` Մարինան վարորդի հետ միասին Նախիմովսկի պողոտայում խանութ է մտել, իսկ երբ նրանք խանութից դուրս են եկել, մեքենան արդեն տեղում չի եղել:

Ականատեսների խոսքով, մեքենային է մոտեցել մի տղամարդ, որի ձեռքին հեռակառավարման վահանակ հիշեցնող ինչ-որ առարկա է եղել: Նա սեղմել է մի քանի կոճակ եւ առանց դժվարության բացել մեքենայի դուռը: Մի քանի վայրկյան անց մեքենան անհետացել է կայանատեղիից: