Beeline–ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Տավուշի մարզի Նավուր համայնքում 2014թ–ի հունիսի վերջին ընկերությունը կավարտի թվային կայանի տեղակայման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները։
Համայնքում կիրականացվեն նաեւ սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, ինչը թույլ կտա ապահովել Նավուր համայնքի բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
Նշենք, որ 2013թ–ի վերջի դրությամբ Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է Beeline ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը։




























