Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման մասին հայտարարությունը ամենաքիչը զարմանք է հարուցում, քանի որ այսօրվա դրությասմբ նմանօրինակ կանխատեսումների համար նախադրյալներ գոյություն չունեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Երվանդ Բոզոյանը։
Միաժամանակ նա խորհուրդ տվեց Գրիզլովի հայտարարությունը դիտարկել Մոսկվայի եւ Անկարայի կողմից վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։ «Սակայն պետք է միամիտ լինել՝ կարծելու համար, որ Հայաստանը կհամաձայնի Մոսկվայի եւ Անկարայի կողմից ձեռք բերված պայմանավորվածությանը։ Այնպես որ, հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների հնարավոր հանձնման կանխատեսումները ես անհիմն եմ համարում»,- հայտարարեց Բոզոյանը։
Նշենք, որ Գրիզլովը օրերս Երեւանում հայտարարել էր, թե մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։

























