Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Յոբե քաղաքի վարչական կենտրոն Դամատուրուում որոտացած պայթյունը 21 մարդու կյանք է խլել, 27-ը վիրավորվել են, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով France Presse-ը:
Դամատուրուում նախօրեին պայթյուն էր որոտացել կենտրոնում, որտեղ հեռարձակվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները:
Նիգերիայի հյուսիս-արեւելքում ամենից հաճախ են գրոհայինների հարձակումներ լինում, որոնք վերագրվում են «Բոքո հարամ» խմբավորման ահաբեկիչներին:





























