Գիտնականները կրկին հաստատել են հեռուստատեսային հաղորդումների բացասական ազդեցությունը երեխաների զարգացման վրա: Հեռուստացույցն ամբողջ աշխարհում միջին վիճակագրական ընտանիքի մեծ մասի կյանքի անբաժանելի մասն է, եւ շատ ծնողներ հարկ չեն համարում հեռուստացույցն անջատել նույնիսկ այն ժամանակ, երբ խաղում են իրենց փոքրիկ երեխաների հետ:

Սակայն գիտնականներն ուսումնասիրություն են կատարել եւ ապացուցել, որ այդպես վարվել չի կարելի, քանի որ ֆոնային աղմուկը խանգարում է երեխայի խոսքի ունակությունների ներդաշնակ զարգացմանը:

Մասնագետների խումբը հետեւել է 1-ից մինչեւ 3 տարեկան 49 երեխայի, որոնց ծնողները նրանց հետ շփվել են օրական միջինը 5.5 ժամ: Դիտարկումն անցկացվել է երկու տարի շարունակ, եւ ամբողջ գիտափորձի ընթացքում ծնողների եւ երեխաների շփման ժամանակ հեռուստացույցով անպայման մեծահասակների համար նախատեսված հաղորդումներ են եղել:

«ИнтерНовости»-ի փոխանցմամբ, գիտնականները պարզել են, որ չնայած երկխոսությունների տեւողությանն եւ դրանց բովանդակությանը, նման «ուղեկցությունը» բերում է երեխաների խոսքի ունակությունների զարգացման դանդաղեցմանը:

Այդ պատճառով մասնագետներն ԱՄՆ մանկաբուժական ակադեմիայի հետ միասին այն ծնողներին, որոնց երեխաները դեռեւս երկու տարեկան չկան, նրանց հետ խաղալիս հեռուստացույցն անպայման անջատել: