Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը, որն սկսվել է այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 12-ին, 20 րոպեով ընդհատվել է:

Նման պահանջով հանդես է եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով դժգոհություն է հայտնել, որ պատգամավորներին թույլ չեն տվել ծանոթանալ օրակարգում ընդգրկված օրինագծերին:

«Մենք խնդրում ենք ընդհատել նիստը 20 րոպեով եւ ուզում ենք հանդիպել խորհրդարանի խոսնակի հետ՝ խմբակցությունների ղեկավարների ձեւաչափով, որպեսզի քննարկենք այս իրավիճակը»,-հայտարարել է Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում նախատեսվում է քննարկելի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նոր փոփոխությունները, ինչպես նաեւ մի շարք օրինագծեր, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսով զբաղվող սուբյեկտների համար աշխատանքային արտոնյալ ռեժիմին: